Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը զգուշացնում է, Էրդողանը` շարունակում

Թրամփը զգուշացնում է, Էրդողանը` շարունակում
25.01.2018 | 13:59

Թուրքիայի նախագահը խոստանում է շարունակել գործողությունները Սիրիայում՝ չնայած ԱՄՆ նախագահի նախազգուշացումներին: Էրդողանի հետ հեռախոսազրույցում Թրամփը հորդորել է «խուսափել որևէ գործողություններից, որոնք կարող են կոնֆլիկտ հարուցել թուրքական և ամերիկյան ուժերի միջև»:

Թրամփը շեշտել է, որ Աֆրինում շարունակվող բռնությունները «քայքայում են Սիրիայում ընդհանուր նպատակները»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը պնդում է, որ հունվարի 20-ից սկսված գործողությունների նպատակն է 30- կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի տարածքում:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ